Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Իրաքյան ուժերը գրավում են Քիրկուկը

Իրաքյան ուժերը գրավում են Քիրկուկը
16.10.2017 | 16:36

Իրաքցի զինվորականները Քիրկուկ նահանգում վերահսկողության տակ են առել էլեկտրակայանը, գազավերամշակման գործարանը, արդյունաբերական թաղամասը և մի շարք այլ կարևոր օբյեկտներ:

«Իրաքյան բանակն իր վերահսկողության տակ է առել Հյուսիսային գազային ընկերության՝ NGC-ի գազային օբյեկտը, Քիրկուկի էլեկտրակայանը, ոստիկանական կենտրոն, գազային օբյեկտի կողքին գտնվող զտիչ կայան: Իրաքյան ուժերը շարունակում են առաջխաղացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ՝ զինվորականները հայտնել են, որ քրդերից հետ են վերցրել արվարձանները:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ